Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նուռնուսում արդեն 8 ամիս գարշահոտություն է (տեսանյութ)

Հասարակություն
n

Նուռնուս գյուղից մի խումբ գյուղացիներ այսօր կառավարությունից պահանջում էին փակել «Առողջ սունկ» ՍՊԸ-ին պատկանող սնկի պահածոներ պատրաստող գործարանը։ Նրանք վստահեցնում են, որ արդեն ութ ամիս է չեն կարողանում մաքուր օդ շնչել։ «Սարսափելի  գարշահոտություն է շուրջ բոլորը, հոտը մտնում է մեր տները ու սկսում է խեղդել մեզ։ Մեր այգիներում բերք չկա, մի հատ ծիտ էլ չի մտնում մեր այգի»,-պատմում է նուռնուսցի Գագիկ Հովակիմյանը։ Գյուղացիները դիմել են գյուղապետարան, այնուհետև մարզպետարան, փակել են գործարան տանող ճանապարհը, բայց ոչ մի արձագանք։ Նրանք փորձել են անգամ համաձայնության գալ գործարանի սեփականատերերի հետ.« Ջահել տղաներ էին, խոսեցինք, պատասխանեցին, որ իրենք պայմանագիր ու սահմանված աշխատելու ցիկլ ունեն։ Մեզ անգամ ասեցին, որ պետք է հպարտանանք, որ նման գործարան մեզ մոտ կա»,-տեղեկացրեցին գյուղացիները։ Կառավարությունից գյուղացիներին խոստացան ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցով, իսկ գյուղացիները իրենց հերթին վստահեցրին, որ շարունակելու են պայքարը։