Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենաշնորհ սկավառակների բիզնեսում (տեսանյութ)

Հասարակություն
dc9834f6ff1688101083c394a7cef665

«Հայաստանում ձայնա և տեսա սկավառակների արտադրությունը և վաճառքը մենաշնորհված է»: «Ադամս» ՍՊԸ սկավառակների առեւտրով զբաղվողներին ստիպում է միայն իրենցից դրանք գնել»,- այսօր դժգոհեցին սկավառակների վաճառքով զբաղվող կրպակատերերը։ Դեռ ավելին կրպակատերերը հայտնեցին՝ «Ադամս» ընկերությունը համագործակցում է ոստիկանության հետ, արդյունքում նրանցից առգրավել են տարբեր քանակի սկավառակները առանց բացատրության։ Սկավառակների առք ու վաճառքով զբաղվողները դիմել են դատարան, սակայն հույս չունեն, որ կհասնեն արդարության, քանի որ պնդում են, որ իրենց իրավունքները ոտնահարող «Ադամս» ընկերության հետևում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններ են կանգնած։   Մանրամասները ՝ տեսանյութում