Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդի երիտասարդները մեկնում են սահման (տեսանյութ)

Հասարակություն
yy3a-IMaDUs

Վեց երիտասարդներ այս գիշեր Հայաստանից ավտոմեքենայով ուղեւորվում են թուրք-իրաքյան սահման՝ Սիլոփի։ Թուրքիայի եզդիաբնակ այս գյուղում հանգրվանել են Իրաքում ծայրահեղական իսլամիստների հարձակումներից փրկված մոտ 6000 եզդիներ։ Նրանք տանում են մեկ շաբաթում հանգանակված մոտ 12000 դոլարը, ինչպես նաեւ հագուստ։ Այսօր երեկոյան դեռ տղաներին բերում էին փաթեթներ՝ տանելու մազապուրծ եզդիներին։ Երիտասարդները հուսով են, որ կկարողանան բարեհաջող տեղ հասցնել բեռն ու գումարը։ Սաշիկ Սուլթանյանն ասում է, որ 500 բնակիչ ունեցող Սիլոփին արդեն դժվարանում է սննդով եւ դեղորայքով ապահովել օրեցօր ավելացող փախստականներին։ Արեւելագետ Ռուստամ Բաքոյանը, որը մեկնողներից մեկն է, նշում է, թե եզդիների կոտորածը Իրաքում շարունակվում է։ Զոհերի թիվն, ըստ նրա, ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես։ Արեւալագետը համարում է, որ այս Իրաքում եզդիների ցեղասպանության մեջ մեղքի բաժին ունեն նաեւ քրդերը։ Ինչո՞ւ օգոստոսի սկզբին գրեթե միաժամանակ եզդիկական շրջաններից հեռացավ քրդական զորքը եւ ներխուժեցին զինված ահաբեկիչները,- հռետորական հարց է հնչեցնում նա։ «Եզդիները մի մեծ ոսկոր են քրդական իշխանության կոկորդում»,- ասում է Ռուստամ Բաքոյանը։ Մանրամասները տեսանյութում.