Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրաբույժը կասկածվում է հիվանդի մահը անզգուշությամբ առաջացնելու մեջ

Պաշտոնական
19468906acaef0b42343069f4962568e

2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է <<Վանաձոր ԲԿ>> ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում է Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով <<Վանաձորի բժշկական կենտրոն>> էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս` Դ. Հովակիմյանը` ով Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին:: Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև այն, որ <<Վանաձոր ԲԿ>> ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը: Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևին` ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով /Հ. 130. –Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը / քրեական գործը հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ Դատախազություն