Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունների վատ աշխատանքի համար ընդդիմությունն է մեղավոր» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar0000122

«ՀՀ իշխանությունների վատ աշխատանքի համար ընդդիմադիր դաշտն է մեղավոր: Ընդդիմությունն իր խնդիրները չի ձեւակերպում, միայն ամեն գնով իշխանափոխություն է ուզում,- այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը,-Մտածում են այսօր հանրահավաք անեն եւ կարող է 50.000 մարդ մասնակցի: Դա արդեն քաղաքական աշխատանք չի, քաղաքական աշխատանքը մշտական աշխատանք է եւ դա միայն հանրահավաքները եւ թերթերի հրապարակումները չեն , այլ լուրջ գաղափարական աշխատանքն է»։ Նրան հակադարձեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը.«Մի պահ պատկերացնենք, որ մեր երկիրը չի հասկացել ու  չի ուզում ընդդիմություն ունենա: Ինչ կապ ունի ընդդիմությունը ուզում է իշխանափոխություն, թե` ոչ, դու  քո գործն արա, լավ կառավարի երկիրդ , արի դու քո գործն արա։ Ի՞նչ կապ ունի դա: Քո քաղաքացիներին նորմալ պահի, արժանապատիվ եկամուտ ստեղծի: Եթե դու էդ ամենն անես ու հասարակությունը հակված կլինի փողոց դուրս գալու` կասենք էս ինչ անշնորհակալ հասարակություն է»: