Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորգետնյա ջրերի վերականգնման ծրագրերը անարդյունավետ են (տեսանյութ)

Հասարակություն
index3

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը անարդյունավետ է համարում ստորերկրյա ջրերի վերականգմանը ուղղված ծրագրերը։ Նա համոզված է, մի քանի ձկնարտադրողների զրկելով ջրից, անգամ 150 տարի անց չեն ունենա ակնկալվող արդյունքը։ Կառավարությունը այս ծրագրով միայն բազմաթիվ մարդկանց կզրկի աշխատանքից: Պրն Աթոյանի խոսքով՝ կան ավելի խոշոր ջրօգտագործողներ, որոնք ահռելի քանակությամբ ջուր են օգտագործում, այդ թվում նաեւ ՀԷԿ-երը, սակայն նրանց վրա չի ազդում պաշարների խնայողության հարցը. «Սակայն լիազոր մարմինները ընտրել են ձկնարտադրողներին, որպեսզի վերահսկեն ջրային պաշարները: Ինչ է՝ 20-30 լիտրը հնարավոր չի՞ վերահսկել»: