Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսախցիկն արձանագրել է Բարսելոնա-Երևան չվերթի ուղևորի պայուսակի գողությունը

Քաղաքականություն
3f992e0f24d36dffff52d79548a2bfae

Օգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Ավագ Դ.-ն, որը օրերս Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանից բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Կատարվում է նախաքննություն: