Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լճի ափին հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի

Հասարակություն
735e9ce669cae90b4304042c4c19676f

Օգոստոսի 26-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ և Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Ս. Խ.-ի (գ. Մրգաշատ, ծնվ. 1987 թ.) դին: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենային: *** Օգոստոսի 26-ին, ժամը 18.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին: