Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտ ամսից աշխատավարձ չեն ստացել (տեսանյութ)

Հասարակություն
3117cffb72ed2063656c406f6fefbcd2

Արդեն մոտ մեկ ամիս է Կարեն դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի 80 աշխատակից մնացել է գործազուրկ։ Նրանք գրեթե ամեն օր հավաքվում են համալիրի բակում հույ ունենալով, որ կստանան իրենց հարցերի պատասխանները։ Բացի այն որ նրանք արդեն աշխատանք չունեն, նախկին աշխատակիցները մարտ ամսից սկսած աշխատավարձ էլ չեն ստացել եւ այսօր չգիտեն, թե ումից պահանջեն չստացած գումարները. «Իմ երեխեն դպրոց է գնում, մի քանի օրից ինչ պիտի անեմ չգիտեմ, որ մեզ դուրս են շպրտել, մտածե՞լ են դրա մասին։ Թե՞ մենակ իրանց մասին են մտածում»,- ասում էր համալիրի նախկին աշխատակից Արամ Աղասարյանը։   Մարզահամերգային համալիրի տնօրինությունն աշխատավարձ վճարել չի կարող։ Նրանք պատճառաբանում են, որ բոլոր հաշիվները սառեցված են։ Իսկ կառավարությունն այդ պարտավորությունն իր վրա չի վերցնում։