Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում ուսուցանելու են «Ազգային երգ ու պար» փորձնական ծրագիրը

Պաշտոնական
fc0102a6ec33b7348a8cc1a4c677dbf6

Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը   ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի "Ազգային երգ ու պար" և "Երաժշտություն" առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար:Համաձայն հրամանի՝ ծրագրերը փորձարկելու են Հայաստանի Հանրապետության հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 1) Երևանի N 11 հիմնական դպրոց 2) Երևանի N 20 հիմնական դպրոց 3) Երևանի N 52 հիմնական դպրոց 4) Երևանի N 92 հիմնական դպրոց 5) Երևանի N 131 հիմնական դպրոց 6) Երևանի N 150 հիմնական դպրոց 7) Երևանի N 162 հիմնական դպրոց 8) Երևանի N 200 հիմնական դպրոց 9) ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյանի N 2 հիմնական դպրոց 10) ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիրի N 5 հիմնական դպրոց: