Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանի թանգարանները այցելուների պակաս չունեն (տեսանյութ)

Հասարակություն
nkar0000120

Դիլիջանի երկրագիտական թանգարանը այցելուների պակաս ոչ ձմռան, ոչ էլ ամռան ընթացքում չի ունենում: Այս մասին ուրախությամբ ասում է ավագ գիտաշխատող Անի Ապրեսյանը, ով նշում է, որ հիմնական այցելուները արտասահմանցիներն են. «Մեզ մոտ քնած վիճակ չի, մեզ մոտ սառը թանգարանային առօրյա չի, մեզ մոտ կան տարբեր բնույթի միջոցառումներ`լինեն դրանք անհատի ցուցահանդեսներ, թե սկսնակ նկարիչների, գրողների: Եւ երբ տուրիստները վերադառնում են իրենց հայրենիք, հետագայում իրենց ընկերներն են գալիս հենց մեր թանգարան եւ տպավորությունը միշտ բարձր է եղել, դա վկայում է նրանց 2-3 անգամյա այցելությունը»։