Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Քրիստոնյաները Իրաքում ավելի քիչ են տուժում, քան եզդիները» (տեսանյութ)

Քրիստոնյաները Իրաքում ավելի քիչ են տուժում քան եզդիները: Եթե քրիստոնյաները չեն ցանկանում իսլամ ընդունել կարող են միայն լքել իրենց բնակավայրերը, իսկ եզդիները կա՛մ պետք է իսլամ ընդունեն, կա՛մ ցեղասպանության ենթարկվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա»-ի նախագահ Սայիդ Ավդալյանը: «Եզդիները իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության են ենթարկվում։ Իսլամիստները իրենց առջև նպատակ են դրել ոչնչացնել եզդիներին։ Այժմ հարյուր հազարավոր զոհեր ունենք, եւ տասնյակ հազարավոր փախստականներ, ովքերՍինջար լեռան վրա են պատսպարվել։ Իսկ արեւմուտքի մարդասիրական ընկերությունների կողմից տրված օգնությունը ոչ ամբողջությամբ է հասնում եզդիներին»։