Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկները անտարբեր չեն հայկական կարպետների նկատմամբ (տեսանյութ)

Հասարակություն
OXzI1e9R4nU

Ասատրյան Կարինեն արդեն 10 տարուց ավելի է, ինչ «Մեգերյան կարպետ»-ի ներկարար է։ Հայկական այս կարպետների բոլոր թելերը նա ներկում է բացառապես բնական բուսանյութերով` տորոնի արմատով, անթառամով, ընկույզի ու նռան կեղեւով: Մեկ ներկանյութից կարող է ստանալ հինգ երանգ, իսկ բույսերը իրար խառնելուց ստանում է միլիոնավոր երանգներ: Նա վստահեցնում է, որ «Մեգերյան կարպետ»-ները գնորդների պակաս չունեն։ Որեւէ զբոսաշրջիկ անտարբեր չէ հայկական այս կարպետների նկատմամբ։ Գները պայմանավորված են կարպետի չափերով եւ նախշերով։