Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գյուղը չորանում է` սպասելով պետության աջակցությանը (տեսանյութ)

Այս տարի Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչները բերք չեն ունենա: Նրանց հողերը կրկին կմնան անմշակ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով. «Սեփականաշնորհված հող ունեմ` մի 800 մետր, բայց ջուր չկա, չեմ կարողանում մշակել»,- ասում է Արաքսավան գյուղի բնակիչ Հարություն Բարաղամյանը: Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր ու ջրառատ գետերից մեկի անունը կրող Արաքսավան գյուղի հողերի 80 տոկոսն այսօր անջրդի են. չեն գործում գյուղի ոռոգման ջրագծերը։ Գյուղի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրը լուծելու համար բնակիչները դիմել են մարզի ղեկավարներին, սակայն ջրի երես այդպես էլ չեն տեսել.«Գնում ենք գյուղապետարան ասում ենք, բայց ապարդյուն»,- հավելեց արաքսավանցիներից մեկը: