Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում՝ հարբած ադրբեջանցու պատճառով

Հասարակություն
eb0186bab563eeef5844b735b2cf122f

«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն այս գիշեր Դուբայից թռչում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանում հաբած ուղևորի պատճառով: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ինքնաթիռում ուղորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձր խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն բորդ-ուղեկցորդուհիներ, օգնության են հասել վեց տղամարդ ուղևորը: Նրանք հազիվ են կարողացել հանգստացնել տղամարդուն, ուղեկցորդուհիները նրան կապել են նստարանին: Առավոտյան ժամը 05:00-ին ինքնաթիտը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում: «Մոտ երկուսուկես ժամ կանգնել ենք: Օդաչուները ցանկացել են այդ ուղևորին (Ադրբեջանի քաղաքացի) հանձնել Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունել: Բժիշկները նրան հանգստացնող են ներարկել, ինչից հետո ադրբեջանցին քնել է: Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է թռիչքը»,- պատմել են ուղևորները: Երեք ժամ ուշացումով ինքնաթիռը հասել է Մոսկվա: Մոսկվայում նրան ձերբակալել են: «Աերոֆլոտ» ընկերությունն, իր հերթին, առաջարկել է նրան դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման