Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՌԵՅԿՅԱՎԻԿԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Ռեյկյավիկի շախմատային միջազգային մրցաշարի վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Պանտելա Հարիկրիշնայի հետ, 7 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:

Նույնքան միավոր էին վաստակել նաեւ Հարիկրիշնան, Մամեդյարովը, Ադլին եւ Նադաֆը, սակայն լրացուցիչ արդյունքներով 1-ին տեղը զբաղեցրեց Գաբրիել Սարգսյանը: Հայ շախմատիստը անցկացրած 9 պարտիաներում 5 հաղթանակ տոնեց, 4 հանդիպում ավարտեց ոչ-ոքիով եւ ոչ մի պարտություն չկրեց:

Ի դեպ, Սարգսյանն իր վարկանիշով մրցաշարում ընդամենը 8-րդն էր 102 մասնակիցների մեջ, որոնցից մոտ 30-ը գրոսմայստերներ էին: Որպես մրցաշարի հաղթող Սարգսյանը կստանա 6 000 հազար ԱՄՆ դոլար: