Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Հենրիկ Մխիթարյանի խփած գոլերն էլ է իրեն վերագրում». Արամ Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aa204ab848ee9fe826d5002051e0d565

«Բազե 2014» երիտասարդական հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունները վայել չեն երկրի առաջին դեմքին՝ կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Նա ողբերգություն է համարում հատկապես արտագաղթի վերաբերյալ Սերժ Սարգսյանի որակումները.«Պարզվում ա, որ ժողովուրդը չարտագաղթի մենք պետք է շատ արարգ Ղարաբաղը հետ տանք, ի՞նչ անենք, որ սփյուռք չլինի, ու ժողովուրդը չարտագաղթի», - նշեց Արամ Հարությունյանը։ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարին զարմացրել է նախագահի տնտեսության մասին հայտարարությունը.«Ի՞նչ ա նշանակում տնտեսական աճ։ Տնտեսական աճի մասին խոսելիս, Սերժ Սարգսյանը իր մտքում նկատի է ունեցել իր շրջապատի տնտեսական վիճակը, նրանց վիճակը հաստատ լավացել է, իսկ ժողովրդինը՝ վատացել», - նկատում է նա։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի ներկայացուցիչների տարբեր օլիմպիադաներում նվաճումներին, Հարությունյանն ասաց.«Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանը ժամանակին Լևոն Արոնյանի տարած հաղթանակներն է իրեն վերագրել, հետո Հենրիկ Մխիթարյանի խփած գոլերը։ Ինքը ի՞նչ կապ ունի նրա հետ, որ մի տեղ մի խելոք երեխա հաղթել է օլիմպիադայում։ Մի ամբողջ կրթական համակարգ ավիրել են», - հավելեց Արամ Հարությունյանը։