Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թթի օղով ամեն բան էլ անուշ է լինում

Մարզեր
Image_05

«Սյունիքում առաջին հյուրասեր մարդիկ Հարթաշենցիներն են իմ կարծիքով: Մեզ մոտ հյուրին ժպիտով ընդունում, ժպիտով էլ ճանապարհում ենք: Հյուրասիրում ենք ինչ տնական է, ինչ բնական է»,- ասում է հարթաշենցի Կարինե Վանեսյանը: «Սյունյաց ավանդույթներ» փառատոնին Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչները անցնող դարձողին հյուրասիրում են, տնական անարատ սննդամթերք: Հարուստ գյուղ է Հարթաշենը, ասում է Կարինեն, բերքն այստեղ առատ է, մարդիկ աշխատասեր ու ներկայացնում գյուղից փառատոնին ներկայացնելու բերած սննդամթերքը. §Բերել են փոխինձ, գաթա, ավելուկ, ղափամա, ձուկ, շորուկարագ, թանավ ապուր, աղանձ¦: Կառավարության որոշմամբ «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը Գորիսում անցկացվում է առաջին անգամ: Թթի օղի, դոշաբ, չիր սյունիքյան ավանդական ճաշատեսակներ, խեցեղեն, փայտյա իրեր, հայկական տարզ, երգ- երաժտոթյունն եւ ուրախ տրամարությունը Գորսում էր համախբել մադկանց ինչպես Սյունիքի մարզի տարբեր քաղաքներից այնպես էլ հանարպետությունից ու ատեկրի: Գորիսի քաղաքապետի խոսքով հաջորդ տարի փաձառոնը կանցկացվի հուլիսի առաջին շաբաթ օրը: Մարդիկ ականատես կլինեն թե ինչպես են թափ տալի թութը, օղի թորում: «Թթի օղին կարելի է ասել Գորիսի բրենդն է: Թթի օղով ամեն բան էլ անուշ է լինում եւ այլ համ է ունենում»,- ասում է Վաչագան Ադունցը: Փառատոնի նպատակն է զբոսշրջությունը ուղորդել դեպի մարզեր, համանքեր, ասում է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը եւ հավելում այն իր զարացումն է ունենալու, վկայոթյունը այսօրվա մարդաշատոթյունն է: «Ես համոզված եմ որ սա դառնալու է իրականում ավանդական, ամենամյա, հայտնի եւ Հայաստանում եւ աշխարհում: Սյունիքը հայտնի է թթով, թթի օղով եւ դոշաբով: Տեղական հրաշալի լոբի, կորկոտ, տոլմա, մշակույթ` երգ, պար եւ էս հրաշալի ժողովուրդը: Առաջին անգամն է բայց զբոսաշրջիկներ ունենք մինչեւ անգամ Ավստրալիայից»,- նշում է Մեխակ Ապրեսյանը: Մեղրի քաղաքը քաղցրահամ մրգերի, պահածոների, չրերի կողքին ցուցադրության էր հանել նաեւ արեւադարձային կիվի, բանան. «Նա ով գեթ մեկ անգամ չի այցելել Մեղրի, իր ձեռքով չի պոկել սարերում, ժայռերում աճած ու ճաքած նուռը եւ մեղրածոր թուզը նա իրականում չգիտի Հայաստան աշխարհի համն ու հոտը»,- ասում է Աննա Համբարձումյանը: Փառատոնը եզրափակվեց համերգով եւ մրցանակաբաշխությամբ Լավագույն կենաց, ձեւավորաված տաղավար, ճաշատեսակ, լավագույն թթի օղի, դոշաբ, չորացրած թութ անվանակարգերում:   Արմեն Հովակիմյան, Սիսիան