Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ազատության եւ անկախության մեջ ապրելը բավականին ծանր է» (տեսանյութ)

«Ազատության եւ անկախության մեջ ապրելը բավականին ծանր է, պետք է ժամանակ անցնի, որ սովորական դառնա»,- ասաց հոգեբան Ռուբեն Աղուզունցյանը։ Հոգեբան Ռուբեն Աղուզունցյանի տպավորությամբ, գալիս է հենց այն երիտասարդությունը, որը պատրաստ կլինի 24 տարի առաջ հրապարակված հռչակագրի դրույթներով: Նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր դժվար է ճանաչում հռչակագրի դրույթներով ձեւավորված Հայաստանի Հանրապետությունը՝ այն ժամանակ բոլորը միասնական էին, հիմա իրավունքներ չունեցող աղքատներ են ու ամեն ինչ ունեցող հարուստներ: «Հայաստանը կամաց-կամաց վերածվում է կաստայական պետության»,- կարծում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան։