Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քառյակը չգիտի 12 կետերը ինչի մասին են. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Սեպտեմբերյան զարգացումները առանձնապես չեն մտահոգում կամ զբաղեցնում Գալուստ Սահակյանի միտքը, նրան քաղաքական լարված աշնան խոստումներով չես վախեցնի: «Միշտ ընդդիմադիր կողմը տեսնում է սեպտեմբերը լարված եւ այդպես էլ լարը երբեք չի լարվում»։ Ինքը նաեւ չի կարծում, որ սեպտեմբերի վերջին դրությունը կարող է հասնել մի վիճակի երբ քաղաքական ուժերը միմյանց հետ հարաբերվեն արդեն ոչ թե գաղափարներով, այլ զենք ու զրահով։ Մեր երկրում քաղաքացիական պատերազմ չի լինի: «Բոլորը իրար բարեկամ են, հորեղբոր տղաներ են, խնամի են, հարազատ են»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: