Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խանութ կամ ռեստորան Համալիրի տարածքո՞ւմ.Ֆերդինանտ Առաքելյանը մտահոգված է (տեսանյութ)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը բեռ է դառնալու Պաշտպանության նախարարության համար՝ կարծում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը։ Նա զարմացած է, թե ինչու համալիրը հանձնվեց հենց Պաշտպանության նախարարությանը. «ՊՆ-ին են տվել, որովհետև միակ հզոր նախարարությունը դա է։ Ես կուզենայի, որ ՊՆ ավելի շատ զենք առներ, զինվորներին լավ հագուստ ու կերակուր տրամադրեր», – ասաց Ֆերդինանտ Առաքելյանը։ Քանդակագործը մտահոգված է, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում մի քանի տարի անց կարող է խանութ կամ ռեստորան լինել.«Ես և մնացած քանդակագործները տառապել ենք շենքի վրա, ցավում եմ, որ հիմա բոլորը էդ շենքի տերն են, բացի մեզանից», – նշեց նա։