Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Մկրտչյանը՝ պատանեկան խաղերի չեմպիոն

Սպորտ
a1+olimpiada-2221.08

Հայաստանի պատանի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալ նվաճեց այս օրերին Նանջինգում ընթացող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում:   77 կգ քաշային կարգի մրցումներում մեր 17-ամյա մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 142 կգ ծանրաձողը եւ գրավեց 1-ին տեղը: Հրում վարժությունում նա ցույց տվեց 177 կգ արդյունք եւ կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Այդպիսով, Հակոբ Մկրտչյանը երկամարտի 319 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին հորիզոնականը եւ հռչակվեց պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն:   Սա Հայաստանի երկրորդ մրցանակն էր այդ խաղերում։ Մինչ այդ արծաթե մեդալ էր նվաճել հրաձիգ Հրաչյա Բաբայանը։