Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

shamshyan.com Սիրիահայ սրտաբանին ծեծել են Թալինի քաղաքապետի ազգականները (տեսանյութ)

Հասարակություն
untitled4

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ոստիկանություն է այցելել Սիրիայի քաղաքացի, 41-ամյա Բողոս Հագոփի Աղոյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բ. Աղոյանը պատմեց, որ ինքն աշխատում է Թալինի հիվանդանոցում՝ որպես սրտաբան և Հայաստան է եկել Սիրիայից: «Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, թե ում են դրանք պատկանում: 3-րդ հարկից Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրը՝ Արամ Արամյանը, տեսավ ու սկսեց վատ արտահայտություններ անել իմ հասցեին, թե՝ կսպասես էնքան, մինչև իջնենք: Որոշ ժամանակ անց 2 հոգի քաղաքապետի եղբոր հետ մոտեցան ինձ ու սկսեցին հայհոյանքներ տալով հարվածել: Նրանցից մեկը Սուրիկ Գրիգորյանն է, իսկ մյուսը «Կայծ» մականվամբ թալինցի, 33-ամյա Կայծեր Ավետիսյանն է, ով աշխատում է Թալինի քաղաքապետարանում: