Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գալուստ Սահակյան. «Մենք զիջելու ոչինչ չունենք» (տեսանյութ)

Հայ-թուրքական սահմանը բացելու գնով Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի զիջի ազատագրված տարածքներից թեկուզ երկուսը, ինչպես դա պահանջում է Թուրքիան։ «Հաղթողը մենք ենք այս պահին, տուժողը մենք ենք եղել եւ այսօր թելադրողը մենք պետք է լինենք»,-Ա1+-ին ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Պարոն Սահակյանն առանձնապես հակված չէ կարծելու, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տրամադրված է սահման բացել, կբացի, եթե աշխարհը ստիպի։