Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում է, որ այս բոլոր տարիներին Սևանից մի քանի անգամ շատ են ջուր վերցրել

Հասարակություն
a5356491d75b43095e8c4363634d5c8b

ԷկոԼուր Պարզվում է, որ մեզ խաբել են և շարունակում են խաբել, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանում է: Իրականում ավելի մեծ քանակությամբ է Սևանից ջուր գնում, քան ներկայացված է պաշտոնական տեղեկանքներում: Իր հաշվարկներն է ներկայացնում ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը, ով տարիներ շարունակ հետեւում է Սևանա լճին: Սևանա լիճը շարունակում է մնալ “հոգևարքի” վիճակում: Տեղյակ լինելով մեր հանրության լայն շրջանակներում տարիներ շարունակ և օրեցօր աճող մտահոգությանը, տագնապին ու մշտապես տանջող հարցերին` կապված Սևանա լճի լրջորեն խաթարված էկոհամակարգի հետ, դրան անմիջականորեն առնչվող` վերջին տարիներին հաճախակի դարձած լճից օրենսդրորեն նախատեսված չափից (170 մլն խմ) ավելի, լրացուցիչ ծավալի ջրառի գործընթացին, ինչպես նաև ջրի բացթողման ժամկետային գրաֆիկի մշտական խախտումներին (ժամկետից ամիս, ամիսուկես շուտ), ուղղակի հնարավոր չէ չարձագանքել հանրության արդարացված վրդովմունքին, բողոքին, ինչու ոչ, նրա վախին` իսպառ կորցնելու վերջին տասնամյակում լճի ՙարյան գնով՚, ՙկաթիլ-կաթիլ՚ պաշարված քաղցրահամ ջրի մեր տարածաշրջանի միակ շտեմարանը: Դեռևս 15 տարի առաջ մեր իշխանությունները, ի շահ Սևանա լճի, հրաշքով փրկված սուղ պաշարների խնայման, նրա` մոտ 20 մետր իջած մակարդակի հետագա հնարավոր բարձրացման նպատակով, լճից բաց թողնվող ջրի տարեկան ծավալները կրճատեցին մինչև 120 մլն խմ-ի: Ամրագրվեց նաև ջրի բացթողման ժամկետային գրաֆիկ (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը, 138 օր), ինչն անվիճելիորեն տվեց իր դրական արդյունքը: Ընդամենը 6 տարում (2002-2007 թթ.) լճի մակարդակի բարձրացավ` մոտ 2,5 մետրով: Սակայն, ցավոք, հետագայում մարեց իշխանությունների ընդգծված ուշադրությունն ու հոգատարությունը լճի նկատմամբ: Նախ 120 մլն խմ ջրառն ՙաճեց՚ մինչև 170 մլն խմ-ի, այնուհետև` տարբեր պատճառաբանություններով սկսվեց` ջրի լրացուցիչ բացթողումների, նրա ժամկետային գրաֆիկի երկարաձգումների պարբերաբար կրկնվող ՙշարանը՚, որի պատճառով կտրուկ կրճատվեց լճի մակարդակի միջին տարեկան աճը: Դա է հաստատում այն փաստը, որ վերջին 12 տարվա (2002-2013 թթ.) երկրորդ կեսին` առաջին կեսի համեմատ, լճի մակարդակի աճը նվազել է 2,1 անգամ: Իսկ վերջին 3 տարում այն բարձրացել է ընդամենը 26 սմ-ով, ինչը 5 անգամ քիչ է, քան առաջին 3 տարում: Եվ վերջապես վերջին 2 տարում այն բարձրացել է ընդամենը 3 (երեք) սմ-ով, որը ճիշտ 30 անգամ պակաս է, քան առաջին 2 տարում: Եվ, պատահական չէ, որ 2012-ին, վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ: Կարդալ շարունակությունը