Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի շաքարավազը չի կարող մրցել հայկական մեղրախոտի հետ (տեսանյութ)

Հասարակություն
10634353_499570336854341_1289438462_n

Շաքարային դիաբետ ունեցող հիվանդները այսուհետ ունեն նոր դեղամիջոց՝ հայկական մեղրախոտը։ Արդեն 3 տարի է Լեռնային Ղարաբաղում աճեցվում և մշակվում է մեղրախոտ կոչվող բույսը.« Բույսի հայրենիքը Պարագվայն է, բույսը դեռ հին ժամանակներից տարածված է եղել և օգտագործվել է Աֆրիկա մայրցամաքում, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում և Ճապոնիայում։ Մեղրախոտը արդեն մի քանի տարի է վերաբնակեցվել է Արցախում և հարմարվել մեր հողին և կլիմային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միքայել Բաբախանյանը։ Մեղրախոտը ունի մի քանի բուժիչ ֆունկցիա, այն կարելի է  անգամ փոխարինել շաքարավազին.« Բույսի միջոցով կարելի է կանխել շաքարային դիաբետը, կարելի է պատրաստել բազմաթիվ սննդամթերքներ դիաբետիկ նշանակությամբ, քանի որ այն քաղցրությունը, որը պարունակում է այս տերևը, գլյուկոզա չէ, գլյուկոզիտ է` ավելի օգտակար։ Բույսը օգնում է նաև սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց»,-մեկնաբանեց պարոն Բաբախանյանը։ Հայկական մեղրախոտը դեռ վաճառքում չկա,այն կարելի է գտնել միայն դեղատներում։ «Եթե լինեն ներդրումներ, հովանավորներ, հավանական է, որ մյուս տարի մեղրախոտը սկսենք վաճառել»,-տեղեկացրեց բժիշկ Հրայր Հովսեփյանը։ Իսկ լրագրողների այն հարցին, թե կարող է շաքարին փոխարինող հայկական մեղրախոտը մրցել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Հայաստան ներկրված շաքարավազի հետ, պրոֆեսոր Խաչատուր Նահապետյանը նկատեց.« Սամվել Ալեքսանյանի շաքարավազը մեզ մրցակից չէ»։