Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ սոցապ նախարարին

Հասարակություն
b7073e61ca34634cc063b072ae3f77b5

Հետևո՞մ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը Հայաստանում 2014 թվակնաից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը: Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը: Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին: Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել: Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար: Շնորհակալություն համագործակցության համար:   Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ