Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է ապօրինի ինքնաշատրվանող ևս մեկ խորքային հոր (տեսանյութ)

Պաշտոնական
jur2

ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է 170լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքնաշատրվանող ևս մեկ խորքային հոր   ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է իր մեծությամբ աննախադեպ՝ 170 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքաշատրվանող խորքային հոր: Մինչ այդ վերոհիշյալ տնտեսությունում լուծարվել էր 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Սույն թվականի հուլիսի 16-ից առայսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու/370լ/վ/ և փականային ռեժիմի բերելու/428 լ/վ/ արդյունքում խնայվել է 798 լ/վ խորքային ավազանի ջուր, ինչը տարեկան կազմում է 25,165,728 խ/մ:   Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն որոշման համաձայն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107,497.4 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով: Համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝ 34 և փականային ռեժիմի բերվել 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով: