Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Պաշտոնական
yuri-vardanyan

  Օգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր կողմից հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:   Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: Un4545titled5 Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձ մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: