Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մարզիկները գոհ են

Սպորտ
Unti4545fftled

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր մարզուհիների գրանցած աննախադեպ արդյունքը բավարարել է մարզուհիներին եւ նրանց մարզիչներին: Մարզուհիներ Էլինա Դանիելյանը, Շուշան Սարգսյանն ու նրանց մարզիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ 4 երկրի ուժեղ թիմերի հետ են մրցել եւ իրենց զբաղեցրած 5-րդ տեղը վատ արդյունք չէր:   «Մեզ մոտ դա ամենալավ արդյունքն է, իհարկե, ավելի լավ կարելի էր լինել: Բոլոր թիմերի հետ էլ դժվար էր մրցել, բայց փորձեցինք անել հնարավորինը»,- ասաց Էլինա Դանիելյանը: