Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդասենյակի պատուհանից դուրս է եկել, գնացել բաղնիք և բենզինով պատրաստված թմրանյութ ներարկվել

Պաշտոնական
asex14081143292263

Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի Տուբդիսպանսերում բուժվող, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ն իր պալատի պատուհանից դուրս է եկել, գնացել բաղնիք և բենզինով պատրաստված թմրանյութ ներարկվել: Մեկնած օպերատիվ խմբի պահանջով Վահրամ Մ.-ն ներկայացրել է 0,5 լ տարողությամբ տարա` 150 գրամ բենզինով, 2 ներարկիչ, 6 տուփ լուցկի և 250 գ տարա` թթու / կիսլատա/ և հայտարարել, որ այն պատկանում է իրեն և դրանից շուրջ 10 օր առաջ պատրաստել է դեզոմորֆին թմրանյութ իր օգտագործման համար: Վերը նշված առարկաները ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: