Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գրիգորյանը` զինծառայողների իրավունքների հարցերով Օմբուդսմենի տեղակալ

Պաշտոնական
Armen-Grigoryan

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ: Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները: Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն:   Պաշտպանի աշխատակազմ