Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Բաբայանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
a1+olimpiada

Նանջինգում ընթացող պատանեկան ամառային երկրորդ օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի պատվիրակներն առաջին մեդալը նվաճեցին:   18-ամյա հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 10 մ օդամղիչ հրացանով վարժությունում վաստակեց 204,3 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Նա ընդամենը 5 բալով ետ մնաց օլիմպիական չեմպիոն, չինացի Հաորան Յանգից, իսկ երրորդ տեղում գտնվող հունգարացի Իշտվան Պենիին գերազանցեց 21 միավորով: