Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով իմ երկրին ու ժողովրդին կուզի վնասել, ես իրանց պատրաստ եմ բան ասել»,- Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
yWBa-rO-JFY

«Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում ոչ մի օլիգարխի տղա չի խուսափի առաջին գիծ մեկնելուց»,-խոստանում է գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը.«Սաղին կտամ դեմս կքշեմ դիրքեր, էն ժամանակ էլ ինձնից փախնող չի եղել»։   Վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունն ԵԿՄ վարչության նախագահին չզարմացրեց՝ հակառակորդի ձեռագրին նա վաղուց է ծանոթ. «Ես դա 25 տարի առաջ եմ տեսել, դեռ որ նոր սկսել էին խառնել. իրա մուխտառությունը, իր գեշությունը, իրա վատություն ա անում»։   Այսօր պարոն Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ Բաքվում կիսատ թողած գործեր ունի, դեռ ավելին՝ նա անելիք ունի ոչ միայն Ադրբեջանի մայրաքաղաքում.« Ոչ միայն Բաքվում, այլ աշխարհի լյուբոյ ծայրամասում ով իմ երկրին ու ժողովրդի կուզի վնասել, ես իրանց պատրաստ եմ բան ասել»։