Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվապահները խուճապի մեջ են (տեսանյութ)

Հասարակություն
dem-em3

Պարտադիր սոցվճարից հաժարվելու դիմում ներկայացնելու համար ֆիննախի սահմանած ժամկետը լրանում է վաղը՝ օգոստոսի 20-ին։ Նախարարությունը նաեւ դիմումի ձեւն է հրապարակել, սակայն դրանից հաշվապահները չեն կարողանում օգտվել՝ համակարգի ծանրաբեռնվածության պատճառով։ Դեմ եմ նախաձեռնության անդամ, գործող հաշվապահ Մանե Թանդիլյանը այս իրավիճակը բնութագրում է մեկ բառով՝ խայտառակություն։ Ստեղծված իրավիճակը Մանե Թանդիլյանի կարծիքով եւս մեկ անգամ ապացուցում է, որ համակարգը պատրաստ չէ, գտնվում է բարձիթողի վիճակում, այն պարզ պատճառով, որ նման ռեֆորմները մեկ օրում կյանքի չեն կոչվում եւ լայն քննարկումների կարիք ունեն; «Դեմ եմ» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում պարտադիր սոսցվճարներից հրաժարվելու դիմում գրել; Իսկ Ֆինանսների նախարարությունը մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբենց, որ դիմումների վերջնաժամկետը մինչեւ դեկտեմբերի 25-ն է եւ իրենց, նույնիսկ հայտնի չէ, թե որտեղից է շրջանառության մեջ դրվել օգոստոսի 20-ը, պարզապես այստեղ մեկ այլ խնդիր կա. «ինչքան ուշ դիմես, մինչեւ այդ կկատարվեն վճարներ ու միեւնույն է այդ կատարվածն էլ հետ կգանձվի, ուշ դիմելու խնդիրը մարդուց է կախված, ով հասցնի, թող շուտ դիմի»։ Ի դեպ, այսօրվանից սկսված ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է ֆլեշմոբ, որով «Դեմ եմ» նախաձեռնության անդամները զգուշացնում են՝ պարտադիր սոցիալական վճարից հրաժարվելու մասին դիմում գրելը նույնպես օրենքի խախտում է։