Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ Հանձնակատար. անխուսափելի կլինեն հակամարտությունները, սովահարությունները և դեռևս շատերը կլքելեն իրենց տները

Պաշտոնական
kristalina-georgieva-gotova-sym-da-poema-otgovornost-ako-bylgariq-go-poiska-ot-men-237635

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Բրյուսել, 19 օգոստոսի 2014թ ԵՄ Հանձնակատար Կրիստալինա Գեորգիևայի հայտարարությունը 2014 թվականի Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդասիրության համաշխարհային օրը հիշատակվում է Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակմամբ, որի արդյունքում սպանվեցին ՄԱԿ-ի 22 աշխատակիցներ և հատուկ ներկայացուցիչ Սերջիո Վիեյրա դե Մելլոն:   Միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և աղետների արձագանքման հարցերով ԵՄ հանձնակատար Կրիստալինա Գեորգիևան այժմ գտնվում է Իրաքում, որտեղ մարտերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների Եվրոպական միությունը տրամադրում է կենսական նշանակության հումանիտար օգնություն: ԵՄ հանձնակատարն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.   "Մարդասիրության համաշխարհային օրը առիթ է արժանին մատուցելու նրանց, որքեր վտանգի ենթարկելով սեփական կյանքը օրըստորե օգնություն են հասցնում պատերազմների և բնական աղետների հետևանքներից տուժած մարդկանց ամբողջ աշխարհում: Այս օրը նաև առիթ է հիշատակելու մարդասիրական օգնության գործունեության դժվարություններն ու մարտահրավերները: Այստեղ, Իրաքում այդ մարտահրավերներն ավելի քան տեսանելի են: Հարյուր հազարավոր մարդիք հայտնվել են ծայրահեղ կարիքի մեջ: Սակայն նրանց օգնություն տրամադրելու պայմանները հակամարտության սրման հետևանքով ավելի են բարդանում: Մարդասիրական օգնության աշխատակիցների համար սա այլևս դադարում է լինել զուտ աշխատանքային գործունեություն, թե այստեղ, և թե աշխարհի որևէ այլ հատվածում: Աշխարհում հակամարտությունների աճն ու էվոլյուցիան ավելի փխրուն է դարձնում մեր երկիրը: Մերձավոր արևելքում, ականատես ենք լինում բռնության սարսափազդու դեպքերի, որոնցից տուժում են անթիվ, անհամար խաղաղ քաղաքացիներ: Աֆրիկայի ողջ տարածքում, արևմուտքից՝ Մալիից մինչև Արևմտյան Սոմալին՝ արևելքում, ձգվելով հյուսիասային Նիգերիայի, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետության և Հարավային Սուդանի երկայնքով միլիոնավոր քաղաքացիներ գտնվում են էթնիկ կամ կրոնական ատելության հիմքի վրա առաջացած հակամարտությունների կիզակետում: Խոցելի խմբում հայտնված երեխաներին և տարեց մարդկանց օգնության ձեռք մեկնելն ավելի դժվարին է դառնում: Մարտահրավերները ավելի են վտանգում մարդասիրական օգնություն ցուցաբերող աշխատակիցների գործունեությունը: 2013 թվականից ի վեր նրանց դեմ կատարված հարձակումների քանակը եռապատկվել է: Անցյալ տարվա ընթացքում ամսեկան միջինում 12 մարդասիրական աշխատակիցներ սպանվել են կամ առևանգվել: Ամեն շաբաթ առնվազն 3 աշխատակիցներ ենթարկվել են հարձակման կամ ստացել են մարմնական վնասվածքներ: Կլիմայական փոփոխությունների, բնակչության արագ աճի և ծայրահեղականության աճող ալիքի համակցման հետևանքով անխուսափելի կլինեն հակամարտությունները, սովահարությունները և դեռևս շատերը դատապարտված կլինեն լքելու իրենց տներն ու բնակավայրերը: Աշխարհը, որում մենք ապրում ենք, դյուրաբեկ է. անհրաժեշտ է ավելի լուրջ մոտենալ մեր առջև ծառացող մարտահրավերների հաղթահարմանը՝ հանուն պատերազմների և բնական աղետների զոհերի, հանուն այն արիակամ կանանց և տղամարդկանց, ովքեր կյանք են տալիս մյուսների փրկության համար: