Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը հացադուլ կանի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a25f1c84957323e380133f0a3b5a0a30

ՀՀ իշխանությունները խորապես ձախողված են եւ պետք է բնականոն ընթացքով ասեն, որ ձախողվել են եւ վերջ։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով տեղեկացրեց իր առաջիկա հացադուլի մասին, որը տեղի կունենա Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց եւ կսկսվի սեպտեմբերի 8–ից.«Համակիրներս շատ լացակումած են արձագանքել իմ հացադուլին եւ ասում են, որ արժեզրկված է, բայց հացադուլ արվում է այն ժամանակ, երբ որեւէ հարցի նկատմամբ ուզում ես ուշադրություն գրավես»։ Պարույր Հայրիկյանը հացադուլով պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե հրաժարական չտա, ապա հացադուլը կշարունակվի.«Չի կարելի յոթ տարի լինել իշխանության եւ ոչ մի քայլ չանել, մենք բավարար քայլեր չենք կատարում հարեւան երկրների հետ։ 21-րդ դարում պատերազմ սանձազերծելը միայն ցնդած Պուտինին է բնորոշ, իսկ մենք ռուսի պոչը բռնած գնում ենք»,–ասաց ԱԻՄ առաջնորդը։