Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քիմիական նոր բանաձև` իշխանություններին պայթեցնելու համար» (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00004

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ երիտասարդ քիմիկոս այսօր մեկ հարկի տակ էին՝ գիտության այս ուղղության նորամուծություններին ծանոթանալու համար։ Եթե խորհրդային տարիներին Հայաստանն առանձնանում էր իր գիտական նվաճումներով, այդ թվում քիմիական արդյունաբերության ոլորտում, ապա այսօր առաջընթացը միայն տեսական է։ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի գիտաշխատող, ուսումնական լաբորատորիայի վարիչ Արմեն Գալստյան ցավով խոստովանում է՝ իր բոլոր գիտական ուսումնասիրություններն ավարտվում են միայն հոդվածներով՝ ներդրումների բացակայության պատճառով.«Մեզ մոտ ուղեղները շատ են, բայց սարքավորումների առումով դեռ աղքատ ենք»։ Հայաստանում գիտության զարգացմանն ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներն են պակասում, այլեւ երիտասարդ գիտնականը հնարավորություն չունի բացառապես գիտության զբաղվելու համար. նրանց մեծ մասը ստիպված կողմնակի եկամտի աղբյուր է փնտրում.« Շատ դժվար է փող վաստակելն , օրինակ` ակադեմիական համակարգում 60.000 է ամենաբարձր աշխատավարձը, իսկ դրանով օրվա հացի խնդիր լուծել հնարավոր չէ»։   Մանրամասները՝ տեսանյութում: