Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սադոյանը բա որ չխոսեր, ինչ կլիներ երկրի վիճակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Sadoyan

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն ավարտված չէ։ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է նոր հանրահավաքները, բողոքի երթերն ու քաղաքացիական անհնազանդությունները դեռ առջևում են՝ հիմնական պահանջն իրականացված չէ։ Միջոցառումների ծրագրերը հստակ են, սակայն նախաձեռնությունը ցանկը հրապարակել չի շտապում։ Այս պահին միայն հայտնում է՝ իրենց քայլերը համարժեք են լինելու կառավարության որոշումներին: Անկախության առաջին տարիներից իր ձեւակերպմամբ լափած մազութի, նավթի ու էլեկտրաէներգիայի մասին թմբկահարող Արշակ Սադոյանն այսօր վստահեցնում է՝ ոչինչ անիմաստ չէ, պետք է անընդհատ պայքարել։ «Հաճախ ինձ դիմում էին, ասում էին, լավ, պրն Սադոյան այդքան խոսում եք որ ի՞նչ, ասում էի` լավ, պատկերացնում եք, որ խոսացող չլինի, ինչ կլիներ»,-հիշեցնում է պրն Սադոյանը։ Մանրամասներըէ տեսանյութում: