Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Իգիթյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

Նորություններ Սպորտ
unnamed3

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի նանջինգ քաղաքում տեղի է ունենում պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցում է 14 հայ մարզիկ, այդ թվում՝ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Հրաչիկ Բաբայանը: Վերջինս կմրցի օգոստոսի 20-ին: Հայ հրաձիգները խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Այսօր՝ օգոստոսի 18-ին մրցասպարեզ է դուրս եկել 15-ամյա Զավեն Իգիթյանը, ով օլիմպիադայի այս մրցաձևի մասնակցիների մեջ ամենակրտսերն էր: Նրա մրցակիցները 16-18 տարեկան էին: Զավենն օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում խոցել է 570 միավոր և վարժության որակավորման փուլում զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Վերջինիս մասնակցել են 20 երկրի պատանի հրաձիգներ: Որակավորման փուլում առաջատարներն այսպիսի արդյունքեր են գրանցել՝ 1.Չեոնգյոն Կիմ, Հարավ. Կորեա՝ 587 միավոր, 2.Պավլո Կորոստիլյով, Ուկրաինա՝ 582, 3.Էդուարդ Դորտոմբ, Ֆրանսիա՝ 576, 4.Ալեքսանդր Թոդորով, Բուլղարիա՝ 572, 5. Յիայու Վու, Չինաստան՝ 570, 6. Սուխրաբ Տուրդիև, Ղազախսան՝ 570, 7. ԶԱՎԵՆ ԻԳԻԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 570, 8.Վլադիմիր Սվեչնիկով, Ուզբեկստան՝ 566 միավոր: Zaven Zaven Igityan   Եզրափակչի արդյունքում Զավենին հաջողվել է բարելավել դիրքերը: Եզրափակչում մարզիկները հետևյալ կերպ են վերադասավորվել՝ 203,4 միավորով արդյունքով օլիմպիական չեմպոինի տիտղոսը նվաճել է Ուկրաինայի ներկայացուցիչը՝ Պավլո Կորոստիլյովը: Արծաթե մեդալը բաժին է հասել 199,8 միավոր վաստակած կորեացի Չեոնգյոն Կիմին, իսկ 178,6 միավոր արդյունքով մրցանակային եռյակը եզրափակել է ֆրանսաիցի Էդուարդ Դորտոմբը: Նրանց հաջորդել են 156 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրած բուլղարացի Ալեքսանդր Թոդորովը: Զավեն Իգիթյանը 137,4 միավոր արդյունքով գրավել է պատվավոր 5-րդ տեղը՝ ետևում թողնելով Ուզբեկ, Չինացի և Ղազախ մարզիկներին: