Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշակութային վերածնունդ» փառատոնը Դիլիջանում (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
14a214c2584d548afcab6f78f5eea2aa

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր մեկնարկվեց «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ–կիրառական արվեստների փառատոնը։ Փառատոնին տարբեր համայնքներ ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները։ Երեւանից Դիլիջան էին մեկնել նաեւ սիրիահայերը, ովքեր հրավիրվածներին հյուրասիրեցին իրենց պատրաստած քաղցրավենիքն ու նաեւ տեղի ունեցավ ցուցահանդես–վաճառք։ Պետական աջակցությամբ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նման միջոցառումները կարեւորում է, քանի որ այդպիսով համայնքներում զարգանում է զբոսաշրջությունը, նպաստում են համայնքների արհեստներն ու արվեստները վեր հանելուն եւ ներկայացնելու թե՛տեղական շուկայում, եւ թե՛ միջազգային շուկայում։ Մեխակ Ապրեսյանի խոսքերով նման միջոցառումներն են, որ այս տարի մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ.«Նախորդ տարվա հետ համեմատած 28 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների թիվը»։