Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնալ Անթալիա հանգստանալու, թե` ոչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Antalya

Հայերը Հայաստանից դուրս նախընտրում են հանգստանալ Վրաստանում,  Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արտագնա տուրիզմի թեմային անդրադարձել են տուրիստական գործակալության տուր մենեջեր Արսեն Ջոմարդյանը և «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության համակարգող Սևան Աղաջանյանը։ Արսեն Ջոմարդյանի խոսքով՝ հայերը նախընտրում են հանգստանալ հենց այս երկրներում դրանց մատչելի լինելու պատճառով, սակայն նրանք հորդորում են  բոլորին մի քիչ մտածել Թուրքիա մեկնելուց առաջ. «Թուրքիան դարեր շարունակ մեր թշնամին է եղել, և ինձ համար անընդունելի է Թուրքիայում հանգիստը, քանի որ ցանկացած հանգիստ Անթալիայում անցկացնելով մենք ավելի ենք հզորացնում Թուրքիայի սպառազինությունը, որն էլ այդ զենքը վաճառում է Ադրբեջանին և նրանք կրակում են մեր զինվորների վրա, նաև պետք է չմոռանանք, որ մենք ունենք նաև ցեղասպանության խնդիր՝ 100-րդ տարելիցի հետ կապված».- նշեց կազմակերպության համակարգող Սևան Աղաջանյանը։ Ըստ նրա այս երևույթը պետք է բոյկոտվի՝ 100-ամյակի հետ կապված իրականացվելու են մի շարք նախագծեր Եվրոպական պետություններում։ Իսկ տուր մենեջերը տեղեկացրեց, որ իրենց գործակալությունը չի իրականացնում Թուրքիայում տուրիստական փաթեթների վաճառք. «Ինչքան էլ, որ նրանց ծառայությունները մատչելի են, ինչքան էլ, որ նրանք լավագույն պայմաններն են առաջարկում տարածաշրջանում, սակայն դա մեզ չի խանգարում, որ մենք մեր թշնամուն չհարստացնենք».- ասաց Արսեն Աղաջանյանը։ Ինչ վերաբերվում է Հայաստան այցելող տուրիստներին, նրանք հիմնականում գալիս են հնի հետևից, սակայն, ինչպես նշեցին մասնագետները այստեղ նույնպես խնդիր ունենք, քանի որ շատ քիչ են պահպանվել մեր մշակութային արժեքները. «Նրանց չի հետաքրքրում մեր Հյուսիսային պողոտան, նրանց հետաքրքրում է հինը, երբ ինձ ասում են դուք ունեք 2791 տարեկան Երևան, ցույց տվեք գոնե 500 տարվա պատմություն ունեցող շինություն և ես չեմ կարողանում նրանց պատասխան տալ». ասաց տուրիստական գործակալության մենեջերը։