Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն չի բացառում, որ կմիանա Ռուսաստանյան սանկցիաներին (տեսանյութ)

Տնտեսություն
66f964553d3ddf1846e19509aa1e82a8

Ռուսաստանն օրեցօր մեկուսացնում է իրեն աշխարհից՝ հակադարձ տնտեսական պատժամիջոցներով: Ի՞նչ է սպասվում Ռուսաստնաի հետ միևնույն տնտեսական գոտի մտնող Հայաստանին, արդյո՞ք մեկուսացման քաղաքականությունը կտարածվի նաև Մաքսային միության անդամ մյուս երկրների վրա:   « Մաքսային միության գաղափարախոսական հենքը հենց աշխարհից մեկուսացումն է»,- կարծում է տնտեսագետ Հայկ Գևորգյանը և հավելում, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի միության անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը հրաժարվեն Եվրոպական և Ամերիկյան ապրանքերից:   Գյուղատնտեսության նախարարությունը նույնպես չի բացառում, որ Հայաստանը կհետևի Ռուսաստանի օրինակին և սանկցիաներ կսահմանի արտասահմանյան ապրանքների վրա:   «Մեր պետության կողմից առայժմ նման սանկցիաներ չկան, հետագայում արդեն կյանքը և նոր պայմանները ցույց կտան»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։   Մանրամասները` տեսանյութում