Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ Սոչիի հանդիպման մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c350c0f8c5fe260e94760f257b808af2

Սոչիում տեղի ունեցած Սերժ Սարգսյան – Վլադիմիր Պուտին – Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը անվտանգության առումով ոչինչ չտվեց Արցախին` կարծում է «Մարքսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ Ըստ մարքսիստի՝ իշխանությունների սխալ դիվանագիտության պատճառով կորցնում ենք նաև Հայաստանը.«Արցախյան վիկինգների առաջին և երկրորդ դինաստիայի քսան տարվա վարած անփառունակ դիվանագիտության արդյունքում Սոչիի հանդիպումը աչքի էր ընկնում խեղկատակությամբ։ Այդ հանդիպումը ցույց տվեց, որ մեր իշխանությունում նստած այրերն այլևս անելիք չունեն: «Ինչքան կարելի է խաբել հասարակությանն ու «սրոկ ատբիտ» անել: Ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեական, ո՛չ ազգային դոկտրին այս քսան տարվա մեջ չհնչեց»,- ասաց Մարքսիստական կուսակցության նախագահը։ Հոկոբյանի խոսքով՝ Սոչիում Պուտինը փաստացի ասաց, որ այս տարածաշրջանում արջ ախպերն ինքն է, ու կարգադրեց` ребята, давайте жить дружно: Անդրադառնալով սահմանային միջադեպերի նվազմանը, հանրապետության գլխավոր մարքսիստը նշեց, որ սահմանային անդորրը ժամանակավոր բնույթ է կրում.«Սա երկու-երեք օրվա անդորր է, որն ավելի հուժկու կպայթի», - ասաց Դավիթ Հակոբյանը և ավելացրեց, որ հիմա դիվանագիտական պատերազմ է: Նոր դիվանագիտական հայեցակարգի դոկտրին մշակելու ժամանակն է: Վերջինիս խոսքով՝ այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է խաղաղություն` ամեն գնով.«Երրորդ հանրապետությունը իրավունք չունի բանակցություններ վարելու Արցախի հարցում, դա ապօրինի է: Ո՞վ է թույլ տվել Հայաստանին Մինսկի խմբում ղումարբազություն խաղալ: Ժամանակն է, որ նա իր տեղը զիջի Արցախի հայկական հանրապետությանը», - նկատում է բանախոսը։   Հայաստանում նման ծանր պայմաններում սահմանադրական փոփոխություններ կատարելը Դավիթ Հակոբյանը, անտեղին է համարում.« Ո՞վ է այդ սահմանադրական փոփոխություններ կատարողը՝ Գագիկ Հարությունյանը։ Մի ժամանակ կոմունիստներիի սազն է ր նվագում, անցավ ՀՀՇ-ի սազանդարը դարձավ, հիմա էլ սահմանադրական փոփոխություններ է անում», - ընդգծեց նա։