Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները ՄԱԿ-ից ակնկալում են ռազմական միջամտություն

Քաղաքականություն
fd5802f059c345fc188c55cf1db5a3ae

ՀՀ Արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ Նալբանդյանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան ՝ Զոհրապ Մնացականյանին Բաց նամակ Հարգելի պարոնայք Նալբանդյան և Մնացականյան, Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի քան 850,000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200,000ը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Հենց հիմա Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20,000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ և խմելու ջուր, մահվան եզրին են: Տեղահանումներն ընթանում են սպանդով և մարդկության դեմ բազմատեսակ հանցանքներով՝ կանանց առևանգում և վաճառք ստրուկների շուկաներում, բռնաբարություններ, երեխաների զանգվածային ջարդ և այլն: Իրաքում իրավիճակն օրհասական է և պահանջում է միջազգային հանրության կողմից ոչ միայն մարդասիրական պարենային և առողջապահական օգնություն, այլև մարդասիրական ռազմական միջամտություն: Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով: Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿ-Ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև: «Սինջարեզդիներիազգայինմիավորում» հասարակականկազմակերպություն «Եզդիներիազգայինկոմիտե» հասարակականկազմակերպություն «Եզդիներիազգայինմիություն» հասարակականկազմակերպություն «Միդիա-Շանգալեզդիներիազգայինմիավորում» հասարակականկազմակերպություն   Քաղաքացիներ՝ ԱրտակՀամբարձումյան ԱրմանՅարալյան ԱննաՇահնազարյան ԳայանեՄելքոմ-Մելքոմյան ՄհերԱրշակյան ՏիրայրՄուրադյան ՄամեԱմիրյան ԽանեՄահմուդյան ՀամլետՍմոյան ԱրթուրԿասիև ԱրթուրԱթաշով ԼենաՕսեյան ՌուբենՄեհրաբյան ԿամոԴավթյան ԶառաՀովհաննիսյան ՍարգիսՀովսեփյան ՎահագնՇահնազարյան ԱղասիԵնոքյան ԶարուհիՄուրադյան ԱրթուրՂազարյան ՔրիստինեՆաբոյան ԻսկանդարԱբասյան ԶուզանՄամոյան ԲելլաԹամոյան ՄուրազԹամոյան ՍլավիկԹամոյան ՆորիկՄիդեյան ՆանաՇարոյան ՀովսեփԽուռշուդյան ԿարենՇիկոյան Այս պահին այս խմբում ստորագրություններն ավելանում են https://www.facebook.com/events/1520845524796747/1520895081458458/?notif_t=event_mall_comment