Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրսան Իլյումժինովը կրկին վերընտրվեց

Սպորտ
a1+fide

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կրկին վերընտրվեց այդ պաշտոնում:   Նորվեգական Տրոմսյոյում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել հենց նախագահական ընտրությունները: Կիրսան Իլյումժինովը 171 ձայնից ստացել է 110-ը, իսկ նրա միակ մրցակցին՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին, աջակցել են 61 ազգային ֆեդերացիաներ:   Նշենք, որ ՖԻԴԵ-ն հիմնադրվել է 1924 թվականին և 90 տարվա պատմության ընթացքում այն ղեկավարել են վեց նախագահներ: Կիրսան Իլյումժինովը ֆեդերացիան գլխավորում է 1995 թվականից: