Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում հայտնված Կարեն Պետրոսյանը մահացել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
untitled1

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է, որ հանկարծակի մահացել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում երեկ հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Ադրբեջանական կողմը նրան ներկայացնում էր որպես դիվերսանտ, անգամ տեսանյութ տարածվեց, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները Կարեն Պետրոսյանին հարցաքննում են՝ ճնշումներ գործադրելով նրա վրա: Ադրբեջանական ՊՆ-ի փոխանցմամբ՝ Կարեն Պետրոսյանի մահվան պատճառ հանդիսացել է սուր սրտանոթային անբավարարությունը: Հաղորդվում է, որ հայ գերու մահվան մասին հաղորդվել է Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակին: Տեղեկացնենք, որ Չինարի գյուղում ճանաչել են Կարեն Պետրոսյանին, գյուղացիների խոսքերով՝ Կարենը գնացել էր վառելափայտ բերելու, նա զինված ուժերի սպա չէր: