Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ կարող են ստիպել խաղաղապահ ուժեր տեղադրել սահմանին. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM89578

«Մենք դիվանագիտական ֆրոնտում արձանագրել ենք պարտություններ. մեզ այսօր կարող են ստիպել խաղաղապահ ուժեր տեղադրել սահմանին։ Դիվանագիտական պարտությունները եւ բանակի հաղթանակները համարժեք չեն եւ վերջիվերջո աշխարհը չի շարժվում ռազմական կոնֆլիկտների ճանապարհով, այլ շարժվում է դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»: Այսօր անդրադառնալով սահմանում կատարվող վերջին իրադարձություններին նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Ըստ նրա այսօր մեր երիտասարդները ուրիշ ճանապարհով են դառնում հայրենասեր եւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա կատարվում է ազգի խնդիրները տեսնելով։ Ձեւավորվում է մի հասարակություն, որը պաշտպանում է ոչ միայն իր անվտանգությունը այլեւ ուրիշների։ Այդպես եղավ նաեւ Սարդարապատի ժամանակ, բայց այն ժամանակ մենք պետություն չունեինք, իսկ հիմա ունենք եւ պետք է բանակից բացի մեզ պետությունը պաշտպանի։ Այս կարծիքին է նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Անդրադառնալով ՀԱՊկ-ի զորքերի տեղադրմանը Անուշ Սեդրակյանը նշեց, որ նրանք երբեք էլ Հայաստանին օգնության չեն գա, իսկ ինչ վերաբերվում է օգոստոսի 8-ին  երկու նախագահների հանդիպմանը, նա սահմանային լարվածության ժամանակավոր մեղմություն է ակնկալում. «Սա Երկու նախագահների հանդիպում է եւ երրորդ նախագահը միայն միջնորդ է , ոչ թե ինչպես ասաց Ժիրինովսկին Ռուսաստանը ինչպես ասի, այնպես էլ կանեն, մենք պիտի ունենանք այն կողմնորոշումը, որ սա խաղաղ կարգավորման միջնորդություն է, ոչ թե մի տեղ, որտեղ մեկը ասելու է, մնացածները` լսելու են»։ Ըստ նրա սա փորձ է` ցույց տալու, որ Ուկրաինայում պարտված Պուտինը խաղաղասիրական նախաձեռնությամբ հանդես է գալիս Անդրկովկասում։ Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի ձերբակալության թեմային «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը ընդգծեց, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը համընկավ սահմանում կատարվող լարվածության հետ, նրա ձերբակալությունից օրեր անց սկսվեցին սահմանում կրակել։