Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին

Քաղաքականություն
140801230308_saakashvili_georgia_624x351_afp

Ինչպես հայտնում է  BBC-ն, Թբիլիսյան քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը և հեռակա կարգով, որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանք կիրառել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ, որը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Հեռակա կարգով կալանքի են ենթարկվել նաև արդարադատության նախկին նախագահ Զուրաբ Ադեիշվիլին և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին: Սահակաշվիլին մի քանի նախկին նախարարների հետ միասին մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ Վրաստանի քրեական օրենսգրքի 333 հոդվածի համաձայն: Այդ հոդվածը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում: Առավել մանրամասն՝ աղբյուրի կայքում