Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպեց Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ

Պաշտոնական
8db31d3eb6c2486350324a03f2cbf2b5

Հուլիսի 31-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության կոալիցիոն կառավարության առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակությամբ արձանագրել տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում: Կողմերը հանգամանալից քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հնարավորությունները: Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 10-12-ին Երևանում կայանալիք հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի և համատեղ գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: ԱԳՆ